Mercedes-ը բախվել է բենզալցակայանի բետոնե պատնեշին. կա 1 զոհ. shamshyan.com (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը: Ժամը 21:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 NQ 608 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բենզալցակայանի բետոնե արգելապատնեշին:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիներն ու բենզալցակայանի աշխատակիցներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 239 շենքի բնակիչ, 31-ամյա Հարություն Տոնոյանին և Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչ, 30-ամյա Ռոման Բաղդասարյանին, որոնց օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի հիվանդանոցի աշխատակիցները տեղափոխել են Հրազդանի հիվանդանոց: Գիշերը ժամը 01:20-ի սահմաններում Հ. Տոնոյանը մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարները՝ shamshyan.com-ի

sh1

sh2

sh3

sh4

sh5

sh6




Լրահոս