Հզոր պայթյուն է տեղի ունեցել Գերմանիայի հյուսիսում գտնվող Բրեմեն քաղաքի քիմիական գործարանում: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերմանական Bild թերթի էլեկտրոնային տարբերակին:
«Պայթյունը լսելի էր տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Մոտակա շենքերը խիստ վնասվել են»,- թերթին հայտնել է տեղի ոստիկանության կոմիսարը:
Աղբյուրի տեղեկություններով, գործարանի շենքը փլուզվել է: Վկաները հայտնում են արտադրական գոտու վրա հայտնված սև ծխի մասին: Տեղի բնակիչներին խորհուրդ են տվել տնից դուրս չգալ:
Պայթյունի վայրում աշխատում են մոտ 300 հրշեջներ և 60 ոստիկաններ:
Կատարվածի պատճառների և զոհերի մասին առայժմ չի տեղեկացնվում: