Նույնիսկ իր մահից 50 տարի անց Մերիլին Մոնրոն շարունակում է բոլոր ժամանակների ամենահետաքրքիր կանացի կերպարը մնալը: Նրա հագուստը, օգտագործման պարագաներն ու լուսանկարները վաճառվում են մեծ գումարներով: Վերջերս տպագրված «Marilyn By Magnum» գրքում հրատարակվել են Մոնրոյի այնպիսի լուսանկարներ, որոնք դեռ ոչ ոք չէր տեսել: Ի դեպ, հենց դրանցից մեկը կլինի «Կաննի» փառատոնի պաստառի գլխավոր լուսանկարը: Մոնրոյի երկրպագուներից շատերն արդեն ցանկություն են հայտնել գնել այդ օրիգինալ լուսանկարների փաթեթը: Մամուլում շրջանառվում է, որ անանուն մեկը հայտարարել է, թե վերը նշված լուսանկարների համար կվճարի 10 հազար դոլար:
ՕՐԻԳԻՆԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ