Ադրբեջանի իշխանամետ պատգամավորների կողմից ճոխ հուղարկավորությունների և հիշատակի արարողությունների դեմ ծավալված պայքարից հետո իշխանությունները նպատակաուղղված պայքար են սկսել հարսանիքների դեմ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երկրում «մշակութային հեղափոխություն» է սկսվել: Իշխանամետ պատգամավորները և իշխող կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսի ետևից՝ կարծես վերևից տրված հրամանով, սկսել են հանդես գալ հանրային կոչերով, որոնց նպատակն է արգելել ճոխ հարսանիքները:
Անցած շաբաթ լրատվամիջոցներում, այնուհետև երկրով մեկ սկսվել էր պայքար, և իրական միջոցներ էին ձեռնարկվել՝ սգո արարողությունների ժամանակ տարատեսակ ուտեստների վերացման ուղղությամբ: Տարբեր շրջանների գործադիր իշխանության ղեկավարները արգելք են սահմանել նման արարողությունների ժամանակ ուտելիք հրամցնելու վրա: Այս նպատակով հաճախ օգտագործվում է անգամ վարչական ռեսուրսը:
Այժմ էլ Միլի Մեջլիսի պատգամավորները դիմում են հանրության շրջանում հայտնի մարդկանց՝ կոչ անելով օրինակ ծառայել նեղ շրջանում համեստ հարսանիքների անցկացման հարցում:
Պատգամավորները համոզված են, որ երբ հաջողվի հասնել սգո արարողությունների ժամանակ միան թեյի սեղան գցելուն, հնարավոր կլինի բարձրացնել նաև ճոխ հարսանիքների արգելքի հարցը: