Ուկրաինան պատրաստ է ճանաչել անջատողական տարածքների հատուկ կարգավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հատուկ կարգավիճակի մասին օրինագիծը Գերագույն Ռադային կներկայացվի հաջորդ շաբաթ: Ինչպես տեղեկացնում է УНИАН-ը, այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կառավարության ընդլայնված նիստում:

«Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների ժամանակավոր ինքնավարության մասին Ուկրաինայի օրենքը նախատեսում է երկրի կազմում այդ տարածքների հստակ կարգավիճակը: Հաջորդ շաբաթ այդ օրինագիծը կներկայացվի Ուկրաինայի Գերագույն Ռադային», – ասել է նախագահը:

Պորոշենկոն հայտարարել է, որ մոտ ժամանակներս հակաահաբեկչական օպերացայի գոտուն կից տարածքներում քաղաքացիների գտնվելու հատում ռեժիմի կսահմանվի:




Լրահոս