
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 35762 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը արձանագրել է 4002 կանչ, որի արդյունքում հոսպիտալիզացվել է 833 քաղաքացի:
Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները եւ տարաբնույթ վնասվածքները: Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 539 երեխա`270 տղա եւ 269 աղջիկ: