![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/3842176.jpg)
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հրահանգել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը երկրում սադրիչ գործողություն ծավալել: «Ալիյա» թերթին տրված հարցազրուցում նման հայտարարություն է արել Ներքին գործերի նախարար Ալքսանդր Չիկաիձեն:
Նախարարը նշել է, որ իր տեղեկությունների համաձայն, Կիևում և Թուրքիայում իր կուսակցության ակտիվիստների հետ հանդիպումների ժամանակ Սաակաշվիլին «երկրում քաոսի և անարխիայի» մթնոլորտի ստեղծման վերաբերյալ նրանց հստակ առաջադրանքներ է տվել: Չիկաիձեն նշել է, որ գործող օրենքների համաձայն, ՆԳՆ-ն «բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի՝ հակասահմանադրական գործողությունների կանխման համար»: