Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին: Այս օրը բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Թեև քաղաքական կյանքում մեկ օրը ևս մեծ նշանակություն կարող է ունենալ և դեռ ավելին “թանկ նստել” մեր քաղաքական ուժերի վրա (քարոզարշավին հաշված օրեր են մնացել): Չնայած այս հանգամանքին, “Ժառանգություն” կուսակցությունը լռության օր է հայտարարել: Ինչու ՀՀԿ-ն եւս նման որոշում չի կայացրել: ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարամազանովը armlur.am-ին հայտնեց, որ իրենք այդ օրը քարոզչությամբ չեն զբաղվելու, այլ նախագահի ուղեկցությամբ հարգելու ենՄեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Հիմա մենք պիտի հավատանք, որ Ծիծեռնակաբերդ տանող Ճանապարհին հանդիպելով ՀՀԿ-ականնների պաստառներին նրանք մեզ չեն քարոզում ընտրել իրենց:
ՀՀԿ-Ն ԿՆԳԱ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ, ԻՍԿ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՌԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ