
Երազ եք տեսել: Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսպես արձագանքեց «Երևան Սիթի» խանութների ցանցի վաճառքի վերաբերյալ հարցին:
Նշենք, որ անընդհատ լուրեր են շրջանառվում, թե պատգամավորին պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցը վաճառվել է «Քարֆուր» ընկերությանը։
Հիշեցնենք, որ «Քարֆուրը» Հայաստանում պետք է բացվի այս աշնանը:
Լրագրողների այլ հարցերին Սամվել Ալեքսանյանն առհասարակ չպատասխանեց: