Ստոունհենջի մոտակայքում 17 հինավուրց շինություն է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի հնագետները Ստոունհենջ հինավուրց հուշարձանի հարևանությամբ հայտնաբերել են 17` նախկինում անհայտ եղած շինություն:

Գեոռադարների և մագնիտոմետրերի օգնությամբ գիտնականներին հաջողվել է Սոլսբերիի դաշտավայրում 30 մ խորության վրա հայտնաբերել ոչ մեծ տաճարներ և գերեզմանոցներ:

Ինչպես տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները, շինությունները գտնվել են արվել է 12 քմ տարածքի վրա: Գիտնականները տեսություն են առաջ քաշել, ըստ որի` քարից պատրաստված կենտրոնական համալիրը կապված է ևս 60 ծիսական վայրի հետ: Ըստ նրանց` արդեն կատարված աշխատանքը պետք է ելակետային դառնա աշխարհի ամենահայտնի հնագիտական հուշարձաններից մեկի հետ կապված նոր ուսումնասիրությունների համար:

Լոնդոնից 130 կմ հեռավորության վրա գտնվող Ստոունհենջը բաղկացած է մեծ, երկարավուն քարերից պատրաստված օղակաձև և պայտաձև շինություններից: 1986-ին հուշարձանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Նրա նշանակության մասին վեճերը մինչ այժմ չեն լռում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս