Բնապահպանության փոխնախարարը ստե՞լ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովի նիստի սկզբում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի այն հայտարարությանը, թե «Շրջակա միջավայրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը քննարկել են մի շարք հասարակական կազմակերպությունների հետ:

«Մենք հատ առ հատ զանգահարել ենք այն ՀԿ-ները, որոնք ըստ փոխնախարարի` մասնակցել են օրենքի քննարկմանը, նրանք բոլորն ասացին, որ մասնակցել են նախորդ օրենքի քննարկմանը, բայց ոչ այն օրենքի, որը ներկայացվել է Ազգային ժողով»,- ասաց Զոհրաբյանը:

Գալուստ Սահակյանն արձագանքեց Զոհրաբյանի ելույթին և նշեց, որ ոչ թե պետք էր զանգահարել, այլ պետք էր գնալ և հանդիպել այդ ՀԿ-ների հետ:




Լրահոս