Ընդամենը 5 օր է մնացել 37-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերի (46-0, 26 նոկաուտ) և 31-ամյա արգենտինացի Մարկոս Մայդանայի (35-4, 31 նոկաուտ) մենամարտին, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Լաս-Վեգասում (ԱՄՆ):
Ամերիկացի չեմպիոնի հայրը և մարզիչը՝ Ֆլոյդ Մեյվեզեր-ավագը, խոսել է առաջիկա մենամարտում իր որդու տակտիկայի մասին:
«Նա (Մեյվեզեր-կրտսեր) շատ ունակություններ ունի: Կարող է աշխատել ոտքերով, կարող է «պարել», նա նույնիսկ կարող է քայլել ռինգով և խոսել՝ դրա հետ միասին խաբելով մրցակցին: Բնականաբար, նաև հրավածել: Դրանք հավանաբար պետք կլինեն իմ որդուն»,-հայտարարել է Ֆլոյդ Մեյվեզեր-ավագը: