Չարաշահումների խնդիր չէ. Ա. Ասատրյանը՝ աշխատակցի ազատման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանն իր դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից: Այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով նրա ՝ աշխատանքից ազատվելուն, նշեց Արտեմ Ասատրյանը:

Արտեմ Ասատրյանի խոսքով,  չարաշահումների խնդիր չէ, այլ, ընդհանրապես, աշխատանքի հետ կապված որոշակի խնդիրներ են եղել, և դա արտահայտվել է նաև համապատասխան գնահատականներով, և արդյունքում նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։

Այն դիտարկմանը, թե նա երկար տարիներ ղեկավարում էր այդ վարչությունը, ինչպե՞ս հանկարծ հենց այսօր զգացին, որ աշխատանքում խնդիրներ են եղել, Ա․ Ասատրյանն ասաց․ «Զգալու խնդիրը չի, աշխատանքային պրոցեսը, դա շարունակական և անընդհատ պրոցես է, և ինչ-որ մի պահի, եթե առարկայական անհրաժեշտություն առաջանում է, որ պետք է կատարել փոփոխություններ, ուրեմն իրականացվում են այդ փոփոխությունները»։

Այնուհետև Արտեմ Ասատրյանը նշեց, որ այդ ոլորտում կառավարությունը նախաձեռնել է մեծ փոփոխություններ, բարեփոխումներ։




Լրահոս