Հայկական ժամանակ. Աժ ընտրութաւններից հետո ՕԵԿ-ը կվերանա որպես քաղաքական ուժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի թիվ 25 ԸՏ պատգամավորի թեկնածու, կապի և տրանսպորտի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանը: Թերթի աղբյուրները պնդում են, սակայն, որ սա ,Օրինաց երկիրե կուսակցության շուրջ տեղի ունեցող լուրջ խմորումների արդյունք է: Խմորումները ծայր են առել այն պատճառով, որ համընդհանուր տպավորությամբ` Սերժ Սարգսյանը ,քցում էե կոալիցիոն գործընկերոջը, որին դեռ շաբաթներ առաջ համարում էր բարոյականության տիպար: Այս տպավորությունը ամրապնդվեց նախորդ շաբաթ Շենգավիթում Սերժ Սարգսյանի ելույթից հետո: Ըստ հավաստի տեղեկությունների, Մանուկ Վարդանյանն արժանանալու էր նույն ճակատագրին, դրա համար էլ որոշել է ինքնաբացարկի դիմում ներկայացնել: Չի բացառվում, որ Վարդանյանը լքի նաև ՕԵԿ-ը, քանի որ հասկանում է` կուսակցության լիդեր Արթուր Բաղդասարյանն այլևս չի կարողանում Սերժ Սարգսյանի հովանավորությունն ապահովել իրենց համար:
Ըստ իշխանական թերթի աղբյուրների, ՕԵԿ-ի ու նրա առաջնորդի հետ խնդիրներ ունի նաև գյուղատնտեսության ՕԵԿ-ական նախարար Սերգո Կարապետյանը: Դեռ շաբաթներ առաջ այդ աղբյուրները վստահեցնում էին, որ Վարդանյանի հետ ՕԵԿ-ից դուրս է գալու նաև Կարապետյանը, որը կուսակցության համամասնական ցուցակում 4-րդ համարն է: Իսկ ահա անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը նույնպես մտադիր է հանել թեկնածությունը Երևանի թիվ 11 ԸՏ-ից: Ի դեպ, որ Բիշարյանը, որն ամենուր ուղեկցում էր Արթուր Բաղդասարյանին, ապրիլի 21-ին Նոր Նորքում բնակիչների հետ հանդիպմանը չի մասնակցել: Երեկ ևս, երբ ԱԽՔ-ը հանդիպում էր Զեյթունի բնակիչների հետ, Բիշարյանը ներկա չէր: Մոտ մեկ ամիս առաջ թերթի իշխանական աղբյուրները վստահեցնում էին, որ Սերժ Սարգսյանն ՕԵԿ-ին չի օգնելու խորհրդարան անցնելու համար. ՀՀԿ-ն հազիվ փորձելու է իր գլխի ճարը տեսնել: Նույն աղբյուրները պնդում էին, որ Սարգսյանը մտադիր է Արթուր Բաղդասարյանին պաշտոն տալ, պահպանել նրա բիզնես հնարավորությունները է, գուցե մի երկու պաշտոն էլ նրա մերձավորների համար է նախատեսել: Սերժ Սարգսյանի պլանով` Աժ րնտրութաւններիգ հետո ՕԵԿ-ը կվերանա որպես քաղաքական ուժ, բայց ԱԽՔ-ը կպահպանի ներկայիս պաշտոնը, իսկ արդեն 2013-ին, երբ կլրանա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը, այդ պաշտոնում կնշանակվի Արթուր Բաղդասարյանը (եթե, իհարկե, Սերժ Սարգսյանին հաջողվի պահպանել ներկայիս պաշտոնը):




Լրահոս