Միայն հանրահավաքի հետ կապված հարցեր չեն քննարկվել. անհրաժեշտություն կար երկուսով հանդիպելու։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու էր ԲՀԿ-ն քառյակի գործընկերներից միայն ՀԱԿ-ի հետ հանդիպել, նշեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Շարունակելու ենք հանդիպումները, և առաջին անգամ չէ, որ մենք երկկողմ հանդիպումներ ենք անում», – ընդգծեց նա:
Պատգամավորը հայտնեց, որ առաջիկայում հանդիպումներ կլինեն նաև ՀՅԴ-ի ու
«Ժառանգության» հետ: «Զարմանալի բան չկա, երեկվա հանդիպումը համընկել է քառյակի նիստի օրվա հետ», – նշեց նա:
«Սեպտեմբերի վերջին ամփոփելու ենք մեր տասներկու կետերն ու հանրահավաքում խոսելու ենք դրանց կատարման մասին: Հիմա չենք քննարկել հետագա անելիքները, թե ինչ ենք անելու, ինչ հարցեր ենք առաջ քաշելու», – հայտնեց նա՝ հավելելով, որ հանրահավաքի օրակարգում հստակ լինելու է 12 կետերի ամփոփումը, բայց չի բացառվում, որ այլ հարցեր ևս լինեն: