Մոսկվայում սպանվել է «Ֆրուկտովի ռայ»» շուկայի տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հարավ-արևմուտքում անհայտ անձը գնդակահարել է «Ֆրուկտովի ռայ» շուկայի տնօրեն Ռոբերտ Ցոմային, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Հանցագործությունը կատարվել է սեպտեմբերի 9-ին տեղական ժամանակով 23:58-ին, Պրոֆսոյուզնի փողոցի թիվ 58 շենքի մոտ: «Անհայտ անձը վազքով մոտեցել է տղամարդուն, մի քանի անգամ կրակել ատրճանակից նրա վրա և հեռացել: Ստացված վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է»,- հայտնել է մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:

Իրավապահների կարծիքով, սպանությունը պատվիրված բննույթ է կրում և կախված է «Ֆրուկտովի ռայ» շուկայում ազդեցության ոլորտների վերաբաշխման հետ:
Ավելի ուշ Մերձմոսկվայում հայտնաբերվել է Ստավրոպոլի շրջանում մրգի աճեցմամբ զբաղվող գյուղացիական-ֆերմերային տնտեսության տնօրենի դին: Տղամարդուն հայտնաբերել են գլխի չորս հրազենային վնասվածքներով և պարանոցի կտրված վերքով:

Քննիչները չեն բացառում, որ այդ երկու հանցագործությունները միմյանց հետ կապված են:




Լրահոս