Ամերիկացի թենիսիստուհի Մարտինա Նավրատիլովան առաջարկել է իր վաղեմի ընկերւհուն՝ 1991-ին «Միս ԽՍՀՄ» ճանաչված 42-ամյա Լուլիա Լեմիգովային ամուսնանալ իր հետ:
Սեպտեմբերի 7-ին տղամարդկանց կիսաեզրափակչից հետո մրցույթի կազմակերպիչները Նավրատիլովային բարձրախոս են տրամադրել, և նա առաջարկել է իր ընկերուհուն օրինականացնել իրենց հարաբերությունները: Այդ պահին ահռելի էկրանի վրա հայտնվել է զույգի պատկերը:
«Ես շատ էի նյարդայնանում, – խոստովանել է թենիսի լեգենդը, – բայց ամեն բան լավ անցավ, և նա ասաց՝ այո:
Նախկինւմ ես տեսել էի, թե ինչպես են մարդիկ մարզական միջոցառումների ժամանակ առաջարկություններ անում կինոյում կամ նույնիսկ իրական կյանքում: Սակայն այժմ այդ ամենն ինձ հետ էր կատարվում, և ես կարծես ինքս ինձ կողքից էի նայում»:
Մարտինա Նավրատիլովան Մեծ սաղավարտի 18-ակի չեմպիոն է: Յուլյա Լեմիգովան խորհրդային բանակի գնդապետի դուստր է: 1990-ին նա 19 տարեկան հասակում դարձել է ԽՍՀՄ գեղեցկության մրցույթի հաղթող: Դրանից հետո նա միառժամանակ բնակվել է Փարիզում. տեղեկացնում է vesti.ru-ն: