Պայթյուն Արմենիա մոլիբդեն փրոդաքշն ընկերության տարածքում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, ապրիլի 24-ին, պայթյուն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ժամը 5:30–ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Արին-բերդի 6/1 հասցեում գործող “Արմենիան մոլիբդեն փրոդաքշն” ընկերության տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել նշված ընկերությունում աշխատող մի քանի քաղաքացիներ։Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ առավոտյան լուսաբացին նշված ընկերության տարածքում գործող ձուլարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով թեթև և միջին այրվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել ձուլարանի աշխատակիցներ 27-ամյա Ռոբերտ Հարությունյանը, 23-ամյա Արմեն Կարապետյանը, 25-ամյա Վարազդատ Հակոբյանը, 35–ամյա Հարություն Սահակյանը, 34-ամյա Ազատ Սուլուգյանը, 53–ամյա Արսեն Մուրադյանը, 58-ամյա Սևադա Մեսրոպյանը և 35-ամյա Մելիք Կարապետյանը։ Մի մասը տեղափոխվել են այրվածքաբանության կենտրոն։
Ժամանել են նաև Ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ Ոստիկանության Էրեբունի բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Շծառայության ճգնաժամային կառավարման կնտրոնի օպերատիվ խումբը՝ Գարիկ Ավետիսյանի գլխավորությամբ։ Գործարանի անվտանգության աշխատակիցները մի պահ չէին թույլ տալիս, որպեսզի Ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցները մտնեին տարածք՝ պատճառաբանելով թե մասնավոր տարածք է։ Սակայն բանակցությունների արդյունքում հաջողվեց նրանց մուտքը գործարանի տարածք։
Գ. Շամշյանը հայտնում է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։




Լրահոս