![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/24//22881.jpg)
Մոսկվայում` Տարաս Շեւչենկոյի փողոցում զանգվածային ակցիա է տեղի ունեցել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառման կազմակերպիչն է Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան: Այդ ակցիայի նպատակն էր ցույց տալ հայ երիտասարթության թիվը եւ ռուսական եւ մոսկովյան հասարակության ուշադրությունը սեւեռել Հայոց ցեղասպանության խնդրի վրա:Ակցիային մասնակցել են մի քանի հարյուր մարդ: Նրանցից շատերը ՌԴ մայրաքաղաքի բուհերի ուսանողներ են:Միջոցառման կարմիր հագած մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել է սեւ կտորից պատրաստված հսկա պաստառ, որի վրա գրված է եղել.”1915-ի Հայոց ցեղասպանություն. դա հանցագործություն է առանց վաղեմության ժամկետի. արդարությունը կհաղթանակի”:Ակցիան անցել է իրավապահների կողմից անվտանգության ապահովմամբ: