Իրանում կնոջը ձերբակալել են վոլեյբոլ դիտելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանական արմատներով բրիտանուհուն Իրանում ձերբակալել են վոլեյբոլի խաղը դիտելու համար. հայտնում է Independent-ը:

25-ամյա Գոնչեղ Գավամիին ձերբակալել են, երբ նա մի խումբ աղջիկների հետ փորձել է մարզադաշտ այցելել, որտեղ հանդիպում էին Իրանի և Իտալիայի հավաքականները: Կնոջը շուտով բաց են թողել, սակայն երբ նա ոստիկանություն է վերադարձել իր իրերի հետևից, կրկին ձերբակալվել է: Այս անգամ Գավամիին Թեհրանի Էվին բանտ են տարել: Այնտեղ սովորաբար ուղարկում են քաղբանտարկալներին և լրագրողներին:

Գավամին հայտնի ակտիվիստ է, ով հանդես է գալիս երկրում գործող այն նորմի դեմ, որն արգելում է կանանց դիտել տղամարդկանց մրցումները: Այս արգելքը բացատրվում է նրանով, որ մուսուլմանական բարոյականության տեսակետից` մարզիկները խաղի ժամանակ պատշաճ կերպով հագնված չեն, և կանայք չպետք է նրանց այդ վիճակում տեսնեն:

Գավամին իրավունք է ուսումնասիրել Լոնդոնում: Բրիտանիայի իշխանությունները հայտնել են, որ տեղյակ են միջադեպին և փորձում են օգնել կնոջը, սակայն խոստովանել են, որ Իրանում նրանց հնարավորությունները սահմանափակ են:




Լրահոս