Սյունիքում մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, ապրիլի 24–ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն հաղորդվել է, որ 00.57-ին մարզային դիսպետչերական կենտրոն հաղորդել են, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Շտապ դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “Ֆոլցվագեն Գոլֆ” մակնիշի 18 ՍՏ 984 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կապան քաղաքի բնակիչ 33-ամյա Վահագն Առաքելյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը։ Փրկարարները մեքենայից դուրս են բերել Վ. Առաքելյանին, ում էլ 1-03 շտապօգնության ծառայության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց։
Վ. Առաքելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։




Լրահոս