Սպանված գերու հայրը կանչվել է Կարմիր խաչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին Ադրբեջանի կողմից գերեվարված, մեկ օր անց չբացահայտված պայմաններում մահացած Տավուշի մարզի Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի հայրը` Արտուշ Պետրոսյանը, Armlur.am-ին հայտնեց, որ ինքն այս պահին Երևանում է և այցելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ:

ԿԽՄԿ-ից պահանջել են Կարեն Պերոսյանին վերաբերող փաստաթուղթ, որը պահանջվածների մեջ բացակայել է:

«Կարմիր խաչից ասեցին` պակաս թղթեր կան, ասեցին` բերեք այստեղ: Եռանկյունի շտամպով թուղթն էլ են ուզել: Մեր գլխավորն ա տվել թուղթը` Հարությունյան Արամը: Տվեց, որ բերեմ ստեղ: Կարենիս դիակից նորություններ չկան: Չգիտեմ` երբ կբերեն, ինչ կանեն: Ոչ մի կոնկրետ բան չեն ասում»,- ասաց սպանված գերու հայրը` հավելելով, որ իր կնոջ առողջական վիճակը գնալով վատթարանում է. նա հոգեպես անառողջ է, և որդու մահից հետո վիճակն ավելի է սրվել:

Նշենք, որ ԱԳՆ-ից Armlur.am-ին հայտնել են, որ ադրբեջանական իշխանությունների հետ բանակցությունները շարունակվում են` դիակն արտահանձնելու ուղղությամբ:




Լրահոս