Ժառանգություն կուսակցությունն ուղեվորվեց դեպի Ծիծեռնակաբերդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցությունը  Ազատության հրապարակից ուղևորվեց դեպի Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:Առավոտյան ժամը 10-ից հրապարակում հավաքվում էին կուսակցության անդամները, ապա քիչ անց նրանց միացավ նաև առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:”Մեր խոսքը վաղը կվերսկսենք, բայց այսօր մեր միասնականության` թե՛ մեր անցյալի հուշի, թե՛ մեր ապագայի, մեր հանձնառության օրն է: Այս ճանապարհը միասին պիտի քայլենք` ապրիլի 24-ից մինչև մայիսի 1 այս նույն հրապարակում: Խաչելությունից հետո կա հարություն և մայիս մեկին ժամը 7-ին և այդ մեր ճանապարհը հաղթական կտանի դեպի մայիս 6 և մայիսի 9` Շուշիի ազատագրման 20 ամյակը, ինչպես նաև մեծ հայրենական պատերազմի սխրանքների օրը, հետո մայիսի 28, դրանից հետո սեպտեմբերի 21, հետո դեպի ապագա”,- հավաքվածներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:”Միասի՛ն քայլենք և ոչ միայն հիշենք անցյալը, այլ կերտենք միասին ապագան”,- ավելացրեց նա: Այնուհետ կուսակցության անդամները` մեխակներով, եղրևանիներով, Ազատության հրապարակից քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդ:Հիշեցնենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսին հայտնել էր, որ այսօր կուսակցությունը քարոզարշավ չի անելու, և այն կվերսկսի միայն ապրիլի 25-ին։




Լրահոս