Ախալցխայի հայկական դպրոցներին արգելել են մասնակցել սգո միջոցառումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 23-ին Ախալցխայի Ռեսուրս կենտրոն են հրավիրվել Ախալցխայի բոլոր հայկական գյուղերի ու քաղաքի դպրոցների տնօրենները: Ռեսուրս կենտրոն ժամանած տնօրեններին խստիվ զգուշացրել են, որ դասերի հաշվին հանկարծ չմասնակցեն ապրիլ 24-ի սգո միջոցառումներին, որոնց ամեն տարի առանց որեւէ խոչընդոտների մասնակցում էին:”Akhaltskha.net”-ի փոխանցմամբ, ընդամենը մի քանի օր առաջ Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան հանրային դպրոցի մի քանի ուսուցչուհի տնօրենության համաձայնությամբ դիմել էին Ախալցխայի քաղաքապետարանին խնդրանքով, որպեսզի ինչպես ամեն տարի այս տարի եւս մասնակցեն քաղաքում կազմակերպվելիք Հայոց ցեղասպանությանը նվիրված սգո միջոցառումներին:Հարկ է նշել, որ անկախ Վրաստանի գոյության ընթացքում սա առաջին դեպքն է երբ Ախալցխայում դպրոցներին արգելում են մասնակցել Մեծ Եղեռնի զոհերին նվիրված եկեղեցու հոգեհանգստյան Պատարագին եւ միջոցռումներին:




Լրահոս