Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը հայտարարել է, որ Մարկոս Մայդանայի հետ ռևանշ-մենամարտից հետո մտադիր է անցկացնել ևս 2 մենամարտ, ապա` ավարտել կարիերան:
Հիշեցնենք, որ Մեյվեզեր-Մայդանա մենամարտը կկայանա սեպտեմբերի 13-ին Լաս-Վեգասում: Բռնցքամարտիկների առաջին մենամարտում հաղթանակ էր տոնել Մեյվեզեր-կրտսերը:
«Ինձ մնացել է անցկացնել ևս 2 մենամարտ: Դրանցից հետո մտադիր եմ զարգացնել Mayweather Promotions ապրանքանիշը: Այո, կարիերան ավարտելը դեռևս իմ ծրագրերում է: Ներկա պահին ամբողջ ուշադրությունս ուղղված է Մայդանայի դեմ մենամարտին:
Հաջորդ մենամարտը կանցկացնեմ մայիսին, իսկ հետո՝ սեպտեմբերին: Մեկ տարի անց կանցկացվի վերջին մենամարտս»,-Մեյվեզերի խոսքերն է մեջբերում BoxingScene-ն: