
Մոսկվայում 3 տարեկան երեխան մոր ձեռքի պայուսակից հանել է ատրճանակը, ուղղել այն իր դեմքին և կրակել:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին մայրաքաղաքի Մատվեևսկի փողոցի վրա գտնվող տանը: Երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծանր հրազենային վնասվածքով:
«Ես զուգարան էի գնացել, տղաս սենյակում էր: Մինչ ես բացակայում էի, նա հասցրել է պայուսակիս մեջից և հանել ատրճանակը, որը ես կրում եմ ինքնապաշտպանության նպատակով փողոց դուրս գալիս», – բացատրել է Օլգա Գ.-ն ոստիկաններին:
Իրավապահ մարմինները փոձում են ստուգել՝ օրինական էր արդյոք զենքի գտնվելը բնակարանում: Նախնական տվյալների համաձայն՝ զենքը պատկանում է երեխայի հորը: