Մոդելյեր Կարլ Լագերֆելդի հայտնի կատուն՝ Չուպետը, որը համարվում է աշխարհում ամենահարուստ կենդանին, կսմետիկ միջոցների սեփական բրենդն ունի: Լագերֆելդի փափկամազ սիրելին դարձել է ճապոնական Shu Uemura բրենդի դեմքը: Չուպպետի տերը, բնականաբար, չէր կարող նրան միայնակ թողնել այդ պատասխանատու գործում. հայտնում է International Business Times-ը:
Լագերֆերլդն այնքան է սիրում իր կարտվին, որ անգամ պատրաստվում էր ամուսնանալ նրա հետ: Կենդանին ուտում ու խմում է իր տիրոջ հետ և ունի սեփական էջը Instagram-ում, որին բաժանորդագրվել է մի քանի հազար մարդ: Վերջերս ֆրանսիացի լրագրողները Չապետի մասին գիրք են գրել: Այս շարքում նորությունն այն մասին, որ կենդանին սեփական բրենդ ունի, այնքան էլ զարմանալի չի թվում: