Տարածաշրջանում սակավաջրություն կա. նախարարը՝ գյուղացիների բողոքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանում սակավաջրություն կա և դա տեսանելի ու շոշափելի է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև հարևան երկրներում: Այս մասին  լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն` անդրադառնալով այն հանգամանքին, որ չնայած ոռոգման նպատակով Սևանից բաց թողնված ջուրն ավելացել է, բայց կրկին Արարատյան դաշտում գյուղացիները դժգոհում են, որ ոռոգման ջուր չունեն, և բերքը չորանում է։

«Դրանից ելնելով` մենք պետք է ըմբռնումով մոտենանք խնդրին։ Նույն գյուղացիներն այսօր ոռոգման խնդիր են դնում, իրենք պետք է կարողանան այնպես անել, որպեսզի կորուստներ քիչ ունենան և կարողան նպատակային օգտագործել»,-ասաց նա։

Անդրադառնալով Արարատյան դաշտում ապօրինի հորերի խնդրից` Բնապահպանության նախարարը նշեց, որ կառավարության որոշմամբ` այն բոլոր հորերը, որոնք ինքնաշատրվանող և ապօրինի են եղել, լուծարել են հենց տեղում։

«Ապօրինի հորերի հետ կապված մենք արդեն չորս ամսում ինքնաշատրվանող հորեր ենք փակել՝ լուծարվել է շուրջ 8-9 ինքանշատարվանող հոր, իսկ փականային ռիթմի է բերվել որոշակի քանակությամբ հորեր, որի ընդհանուր քանակը 1800 լիտր է։ Տարեկան կտրվածքով դա ստացվում է մոտ 60 մլն խմ»,-ասաց նա։




Լրահոս