Ինդոնեզիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերի մոտ չորեքշաբթի 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Ըստ ИТАР-ТАСС-ի` այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինախաս շրջանի ադմինիստրատիվ կենտրոնից՝ Տոնդանո քաղաքից 161 կմ հարավ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 20,5 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս