Այսօր Ինքանսապանությունների կանխարգելման միջազգային օրն է: Ցավոք, այս հարցը տարեցտարի ավելի ու ավելի քննարկվող ու հրատապ է դառնում: Շատերն են իրենց կյանքին վերջ տալու չհիմնավորված քայլին դիմում:
Այս առումով վիճակագրությունը սահմռկեցուցիչ թվեր է ներկայացնում, և Armlur.am-ը ոչ միայն նշված միջազգային օրը հաշվի առնելով, այլև՝ մեր հասարակությունում ինքնասպանությունների՝ տարածում ունեցող փաստը նկատի ունենալով, երևանցիներից հետաքրքրվեց երևույթի պատճառների մասին: Շատերն ընդգծեցին, որ սոցիալական ծանր կացութունն է մարդկանց դրդում ինքնասպանության: Քիչ չեն զբաղվածության բացակայության պատճառով այդ քայլին դիմողները, ինչպես նաև՝ անձնական շարժառիթները, որոնք յուրաքանչյուրի դեպքում յուրովի են դրսևորվում:
Ինչ խոսք, մեր զրուցակիցները պատրաստ էին նաև հոգեբանորեն օգնել մերձավորին, որպեսզի մարդը նման ծանր քայլի չգնա, թեև շատերն էին հավատացած, որ մարդու հոգեկանում շարժառիթներն այնքան երկար ու շատ են կուտակվում, որ ինքնասպանության դիմելուց առաջ պարզ զրույցի միջոցով նրան այդ քայլից հետ պահելը բավականին դժվար է:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան