Չավին հրաժարվել է տեղափոխվել «Բավարիա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ  հրաժարվել է տեղափոխվել  Մյունխենի «Բավարիա». այս մասին հայտնում է Goal.com-ը:

34-ամյա իսպանացին մերժել է գերմանական ակումբի առաջարկը, քանի որ ցանկանում էր կատալոնացիների կազմում խաղալ Չեմպիոնների լիգայում: Նշվում է, որ Չավին մերժել է նաև «Մանչեստեր Յունայթեդ»-ի առաջարկը:

Հիշեցնենք, որ իսպանական ակումբի կազմում Չավին անցկացրել է 474 խաղ և դարձել 56 գոլի հեղինակ:




Լրահոս