Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը, Հունաստանի խորհրդարանում ավարտվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը: 54` կողմ, 42` դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվեց: Հունաստանը` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ Հունաստանի այս քայլը միայն գովասանքի է արժանի:
«Այս հարցին պետք է գրագետ մոտեցում ցուցաբերել: Կարևոր է այն փաստը, որ ցեղասպանության մասին ևս մեկ անգամ է բարձրաձայնվում, այսինքն` միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատեսը կդառնա այն փաստին, որ հայերն անիրական բաներից չեն խոսում և փակ դռներ չեն ծեծում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց նաև, որ հույները մեր բախտակից բարեկամներն են, և իրենց այս արարքը տրամաբանական է: