Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան տարել է ձախ ծնկի վիրահատություն. հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Վիրահատությունը կատարվել է Աուգսբուրգի բժշկական կենտրոններից մեկում: Սպասվում է, որ նա կկարողանա վերականգնվել 6 շաբաթվա ընթացքում:
Նշենք, որ Խեդիրան մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2010 թվականից: