Նախորդ տարվա օգոստոսի 03-ի լույս 04-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում 25-ամյա ճանապարհային ոստիկան Վահագն Համբարձումյանը և Սևանի 26-ամյա բնակիչ Սասուն Աբրահամյանը Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում 13-ամյա անչափահասի էին բռնաբարել:
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով` Սասուն Աբրահամյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, իսկ Վահագն Համբարձումյանը` 1 տարվա:
Օգոստոսի 4-ին ճանապարհային նախկին ոստիկանի պատժի կրման 1 տարին լրացել է, և մոտ 1 ամիս է` նա ազատության մեջ է: Իսկ Սասուն Աբրահամյանն ազատ կարձակվի մյուս տարի` նույն ժամանակաշրջանում:
Տեղեկացնենք, որ դատավճռի համաձայն` երկու դատապարտյալներին էլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 141 հոդվածով նախատեսված արարքի համար, և նրանք իրենց մեղավոր են ճանաչել:
Նշենք, որ Սասուն Աբրահամյանն ամուսնացած է և ունի մեկ անչփահաս երեխա, իսկ Վահագն Համբարձումյանն ամուրի է:
Գործի դատավարական նախապատմությունից տեղեկանում ենք, որ այդ ժամանակ 13-ամյա անչափահաս Հրաչուհի Ղ.-ն Սևանում գտնվող իրենց բնակարանից դուրս է եկել, ինչի մասին մորը չի հայտնել: Տղամարդկանց հետ իր կամքով Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» կոչվող հանգստի գոտի ժամանելուց հետո իր իսկ կամքով նրանց հետ սեռական հարաբերություն է ունեցել:
Ինչպես պատմել էր ավելի վաղ Սասուն Աբրահամյանը, Հրաչուհու հետ ինքը մի քանի անգամ ևս սեռական հարաբերություն է ունեցել:
Սևանի մանկական սրճարանում Աբրահամյանին և Համբարձումյանին նրանց ընկերներից մեկը հայտնել էր, որ մատուցողուհու դուստրը 13 տարեկան է, ապրում է սեռական կյանքով, և այս հանգամանքից տղամարդիկ որոշել են օգտվել:
Անչափահասը դատարանում հայտնել է, որ կատարվածն իր կամքով է եղել: Դեպքի օրն ինքն առաջարկել է տղամարդկանց սպասել այնքան, մինչև մայրը քնի, և ուշ երեկոյան տնից դուրս է եկել: Հրաչուհին նշել է նաև, որ սեռական հարաբերությունների դիմաց ինքը գումար չի պահանջել և չի ստացել:
Հ.Գ. ՀՀ Ոստիկանության ծառայության մասին օրենքի 45 հոդվածի 1 մասի 9-րդ կետի հատկանիշների համաձայն` ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են, եթե նրանց նկատմամբ դատարանի կայացրած մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում:
Այժմ մնում է սպասել` անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցած ճանապարհային ոստիկանի լիազորությունները կվերականգնվեն, թե` ոչ: