Հովիկ Աբրահամյանի կինը նրանից հարուստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ հայ պաշտոնյաները հիմնականում թաքցնում են իրենց հարստությունը: Դա են վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տվյալները, որտեղ պաշտոնյաները հիմնականում դրամական միջոցներ և եկամուտ են հայտարարագրում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք ոչ մի շենք-շինություն կամ մեքենա չունեն: Այդպես է իրավիճակը նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի պարագայում:

Ջուլիետա Աբրահամյանի հայտարարագրում նշված է, որ 2013-ի սկզբին նա ունեցել է 302 մլն դրամ, իսկ նույն տարվա վերջին՝ 300 մլն դրամ գումար: 2013-ի սկզբին Ջ. Աբրահամյանն ունեցել է 2 մլն 900 հազար ԱՄՆ դոլար, իսկ նույն տարվա վերջին՝ 2 մլն 850 հազար ԱՄՆ դոլար գումար: 2013-ին նրա եկամուտների չափը կազմել է 45 մլն դրամ: 

Իսկ վարչապետի դրամական միջոցները կազմում են 290 մլն դրամ և 2 մլն դոլար: Ստացվում է, որ Հ. Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, ամուսնուց հարուստ է:

Փաստորեն, Տեր և տիկին Աբրահամյանները որևէ անշարժ կամ շարժական գույք  չեն հայտարարագրել: Նրանք ցույց են տալիս, թե ո´չ մեքենա ունեն, ո´չ տուն: Սակայն տարբեր առիթներով բազմիցս են հրապարակումներ եղել վարչապետի ահռելի ունեցվածքի, նրան պատկանող ընկերությունների և մեծ գումարներ ունենալու մասին:




Լրահոս