
Հայերը երբեք չեն մոռանա Ցեղասպանությունը: Որտեղ էլ որ ապրում են մեր հայրենակիցները, այդ օրը մեկ մարդու պես ոգեկոչում են անմեղ զոհերի հիշատակը, տարբեր միջոցառումներ կազմակերպում, մասնակցում երթի: Երեկ էլ Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված երթ է կազմակերպվել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի Հայկական եկեղեցական խորհրդի կազմակերպած երթին մասնակցել է ավելի քան հազար մարդ: Նրանք քայլել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով՝ երկրի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: