
Լեհաստանի երկու սուպերմարկետների աշխատակիցները Էկվադորից ներմուծված բանանների արկղներում ավելի քան 100 կգ կոկային են հայտնաբերել:Առեւտրի ցանցի ներկայացուցիչը հայտարարել է, որ ոչ իշխանությունները, ոչ խանութների աշխատակիցները չգիտեն, թե ինչ կերպ է մրգերի մեջ թմրանյութերի խմբաքանակ հայտնվել: Վերջին ամսվա ընթացքում էկվադորցիներն արդեն երկրորդ անգամ են լեհերին բանանի հետ նաեւ թմրանյութ ուղարկում: Մարտի 30-ին կրկին բանանի արկղերում թմրանյութեր էին հայտնաբերվել երկրի մեկ այլ հատվածում գտնվող խանութում:Կոկային իրացնողները հաճախ թմրանյութերը բանանների մեջ են թաքցնում: