
Այսօր` ապրիլի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի Թեժ լեռ կոչվող դաշտամիջյան ճանապարհի 6-րդ կմ հատվածում տեղ է ունեցել ավտովթար։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 42-ամյա Արսեն Աքելյանը, վարելով “Կամազ 4310” մակնիշի ՊՆ-2181-Տ համարանիշի ավտոմեքենան, նշված հատվածում շրջվել է։ Վիրավոր վիճակում նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել է։ Փաստի առթիվ քննությունը վարում է Զինվորական դատախազությունը։