Ս. Սարգսյանը դիտել է Գիրքը որպես Ցեղասպանության վկա ցուցադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահն, այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ, եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, դիտել “Գիրքը որպես Ցեղասպանության վկա” ժամանակավոր ցուցադրությունը, որը ներառում է շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր փաստագրական նյութեր:
Նախագահի մամուլի գրասենյակից armlur.am-ին հայտնում են, որ ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Թանգարան-ինստիտուտում Հանրապետության ղեկավարին ներկայացրել են թանգարանի՝ ցուցադրական ավելի մեծ հնարավորություններով նոր մասնաշենքի նախագիծը:




Լրահոս