«Մանչեստեր Յունայթեդ»-ը Խուան Մատային բաց կթողնի «Յուվենտուս». հայտնում է Daily Mail-ը:
«Կարմիր սատանաների» ղեկավարությունը նախնական համաձայնության է եկել «Ծեր սենյորայի» հետ, և չի բացառվում, որ Մատան իտալական ակումբ կտեղափոխվի արդեն այս ձմեռ: Սակայն, լրատվամիջոցների հաղորդմամբ, անգլիական ակումբը միայն 24 մլն եվրոյի դիմաց բաց կթողնի ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Խուան Մատան անցկացրել է 17 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ: