Կոմկուսը կմասնակցի հաջորդ խորհրդարանական ընտրություններին. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երեկ Կոմկուսի ղեկավար Տաճատ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք մտադիր են մասնակցել խորհրդարանական հաջորդ ընտրություններին. «Մենք որոշել ենք եւ պետք է առաջադրվենք: ՀԿԿ-ն Հայաստանում գործող միակ ընդդիմադիր կուսակցությունն է: 2012 թվականի ընտրություններին պաշտոնական տվյալներով մեր ձայները 1,3 տոկոս էին կազմել, սակայն մենք այդ թվի հետ համաձայն չենք: Ինչպե՞ս կարող էին մարդիկ իրենց ձայնը չտալ այն կուսակցությանը, որը ժամանակին անսահմանափակ հնարավորություններ էր ստեղծել ապրելու եւ աշխատելու համար: Մենք 800 հազար աշխատատեղ էինք ստեղծել: Կարծում ենք, որ ընտրողը խելամիտ որոշում կկայացնի եւ իր ձայնի կտա մեր կուսակցությանը: Մենք հանձնել ենք իշխանությունը, բայց այն պարտավոր ենք վերադարձնել: Իսկ վերադարձնել ուզում ենք քաղաքակիրթ ճանապարհով` ընտրությունների միջոցով»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս