
Ռուսական Одноклассники սոցիալական ցանցը մինչև տարեվերջ կտեղայնացվի Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուզբեկստանում, այսօր հայտնել է Mail.Ru Group-ի սոցիալական ցանցերի բիզնես-ստորաբաժանման մարքեթինգի ու ռազմավարական հաղորդակցությունների գծով տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը:
Նրա խոսքով` Ուզբեկստանում Одноклассники-ի տեղայնացումը կսկսվի սոցցանցի բջջային տարբերակի ինտերֆեյսի թարգմանությունից, իսկ արդեն մայիսի վերջին ուզբեկերեն կթարգմանվի սայթի վեբ-տարբերակը:Մինչև տարեվերջ ցանցը կտեղայնացվի նաև Հայաստանում, Վրաստանում ու Մոլդովայում: