«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում շարունակվում են բյուջեի նախագծի քննարկումները, գերատեսչությունները գրավոր առաջարկություններ են ներկայացրել, դրանք են քննարկվում։ Կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ գերատեսչություններն ասես մրցման են դուրս եկել, թե ով ավելի ճոխ պահանջներ կներկայացնի՝ նոր մեքենաներ, նոր վերանորոգումներ, սարքավորումներ եւ այլն։ Կատակում են, որ անգամ Հովիկ Աբրահամյանը չի դիմացել այդ պահանջների հեղեղին եւ խորհուրդ է տվել նման հարցերը լուծելու համար «աշխատել» դրսի կառույցների հետ եւ «փող կպցնել»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: