Արթուր Բաղդասարյանի ու ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները սրվել են. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Տևական ժամանակ է սրվել են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ու ՀՀ բնապահպանության նախարար, «Ավշար» ընկերության սեփականատեր Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները: Ինչպես պնդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները, Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ պաշտոնը զբաղեցրած ժամանակ, օգտագործելով ՌԴ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած պաշտոնական կապերը, զարկ է տվել սեփական բիզնեսին, միայն թե դա արել է հայկական այլ ընկերությունների հաշվին: Ըստ մեր աղբյուրների, Մոսկվայի մի քանի խոշոր սուպերմարկետներ ժամանակին խզել են կապերը «Ավշար» ընկերության հետ, փոխարենը վաճառելով «Հայասի» ընկերության արտադրանքը: Դա էլ լուրջ հակասությունների պատճառ է դարձել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս