Վահե Հակոբյանի պաշտոնավարման ընթացքում Սյունիքի մարզում ՀՀԿ-ականների դիրքերը թուլացել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզպետի պաշտոնից ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի անակնկալ հեռացման մասին տարատեսակ լուրեր են շրջանառվում. նա տապալել է ամեն ինչ: Ինչպես հայտնի է, Վահե Հակոբյանը եւ նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, մշտապես լարված հարաբերություններ ունեին նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Ու շատ հաճախ իրականացնում էին քայլեր՝ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, թե ՀՀԿ-ականների հենարանը համարվող Սյունիքը թուլացել է եւ այնտեղ սկսել են թելադրող դառնալ ԲՀԿ-ականները, ինչը սպասվող ՍԴ փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լրացուցիչ խնդիրներ կառաջացնի: Ու որպեսզի ՀՀԿ-ի դիրքերը վերականգնվեն, այնտեղ պետք է վերադառնա հայտնի Սուրեն Խաչատրյանը: Հիմա Սերժ Սարգսյանը երկմտում է՝ գնալ ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդման ու միաժամանակ վարկաբեկման ճանապարհո՞վ՝ նշանակելով Լիսկային, թե՞ «կրկին փորձել» այլ թեկնածուի՝ անորոշ հեռանկարով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս