Լույս է տեսել Հայոց ցեղասպանության մասին գիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լույս է տեսել ֆրանսիացի կինոռեժիսոր Րաֆֆի Շարթի` Հայոց ցեղասպանությանը նվիրված “Մոռացության երեխաները” գիրքը, հայտնում է Национальная идея-ն:
Աշխատության գործողությունները սկսվում են 1913-ին, Բիթլիսի դեպքերից: Գրքում ներկայացված են Զվարթի ու նրա ամուսին Գևորգի հարաբերությունները թուրք և հայ բարեկամների հետ: Ըստ Շարթի` գիրքը նվիրվում է հայկական բանակի հիմնի հեղինակ Ժորժ Կառվարենցին: Նրա կարծիքով` կարևոր է “կենտրոնանալ ընկերության ու սիրո վրա, քանի որ դրանց շնորհիվ ընթերցողը կարող է ավելի լավ հասկանալ ու սիրել հերոսներին”:Րաֆֆի Շարթն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի զարմիկն է: Նա նաև “Իմ կնոջ անունն է Մորիս” գրքի հեղինակն է:




Լրահոս