![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/JTP11.jpg)
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 09.25-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նոր Հաճն – Նոր Արտամետ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է դեռևս չբացահայտված հանգամանքներում Ա. Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34 RC 946 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: