«Գազպրոմ»-ի մաքուր շահույթը նվազել է 40%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային ֆինանսական հաշվետվության տվյալներով՝ հունվար-մարտ ամիսներին «Գազպրոմ» կոնցեռնի մաքուր շահույթը, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 40%-ով՝ մինչև 231,6 ռուբլի (6,19 մլրդ դլար). հղում անելով գազային հոլդինգի հաշվետվությանը՝ տեղեկացնում է BBC-ն:

Միաժամանակ, առաջին եռամսյակում «Գազպրոմի» հասույթն աճել է 7%-ով և կազմել 1,559 տրլն ռուբլի:

Ինչպես նշում է РИА Новости-ն, մաքուր շահույթի մասով «Գազպրոմի» ֆինանսական արդյունքներն անալիտիկների սպասումներից ավելի վատն են, քանի որ վերջիններիս կանխատեսումների համաձայն՝ մաքուր շահույթը պետք է կազմեր 251 մլրդ ռուբլի, իսկ հասույթը՝ 1,493 տրլն ռուբլի:

Մայիսին կոնցերնը հայտարարել էր, որ հաշվետվության ռուսաստանյան ստանդարտների համաձայն՝ մաքուր շահույթը նվազել էր 15%-ով: Այն ժամանակ ընկերությունը նշել էր, որ «Գազպրոմը» կարողացել է ավելացնել մատակարարման ծավալները եվրոպական սպառողներին՝ չնայած այն բանին, որ 2014-ի առաջին եռամսյակում եղանակն անսովոր տաք էր:




Լրահոս