
«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն կտրամադրվի 53 մլն 976 հազ. դրամ: Գումարը կտրամադրվի Կառավարության պահուստային ֆոնդից: Այն կծառայի ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում կազմակերպելու գործին:
Ըստ որոշման նախագծի՝ գումարի տրամադրումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիների շրջանում անկախության կարևորության գիտակցության ամրապնդման, այն պատշաճ չափով արժևորելու, ինչպես նաև՝ սեպտեմբերի 21-ին հանրապետությունում տոնական տրամադրություն ստեղծելու անհրաժեշտությամբ: