Բռնցքամարտի համաշխարհային միության նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը հայտարարել է, որ սեպտեմբերի 24-ին Պլայա դել Կարմենում (Մեքսիկա) կկայանա WBC, WBA-ի (Հիլբերտո Մենդոսա) և IBF-ի (Դերիլ Փիփլզ) ղեկավարների մասնակցությամբ համաժողովը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն բռնցքամարտի գլխավոր կազմակերպությունների միջև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Մենք ընդհանուր լեզու ենք գտել մի շարք հարցերում, և շարունակում ենք քննարկումները,-Սուլեյմանի խոսքերն է փոխանցում fightnews.com-ը: – Գլխավորն այն է, որ բոլորս լցված ենք վճռականությամբ ու սպորտի զարգացմանը նպաստելու և մեր աշխատանքում փոփոխություններ կատարելու ցանկությամբ: Այդ ամենը կնպաստի բռնցքամարտի՝ ներկայիս չափանիշներին համընթաց քայլելուն: